Այսքանից հետո 40.000 դրամ աշխատավարձով մի հատ եկեք ու դիլխոր մի ընկեք


21:15 , 7 սեպտեմբեր, 2017
2013 թվականին կառավարությունը որոշում կայացրեց հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի հետ կրճատել փոխտնօրեններից մեկին, հավաքարարներին, տնտեսվարին (երևի քիչ աշակերտներին դաստիարակելու, մաքրելու ու, ասենք, կոտրած աթոռը սարքելու խնդիր չէր լինելու): 
2015 թվականի հոկտեմբերի 25-ի Ն1222 որոշմամբ որոշվեց բարձրլեռնային գոտիներում աշխատավարձից հանել բարձրլեռնային կոչվող հավելավճարը. հավանաբար լեռները իջել էին, և ձմեռն էլ վերոնշյալ գոտիներում 8 ամսվա փոխարեն դարձել էր 3 ամիս: 
2017 թվականին նույն կառավարությունն արդեն հուպ տվեց, որ արտագնա աշխատող ունեցող ընտանիքների նպաստը կրճատեն, ինչպես նաև նոր հաշվման միջոց ներառեն, ըստ որի՝ Հայաստանի ամեն քաղաքում գրեթե 300 ընտանիք զրկվելու է այդ ողորմությունից: Չկրճատվեց միայն Տարոն Մարգարյանի խորհրդականների թիվը, մնաց անփոփոխ՝ 9 հոգի: 
Այս տարիների ընթացքում թանկացավ գազը, լույսը, ջուրը և․․․ ամեն ինչ թանկացավ...
Հիմա հարց է առաջանում. հարգելի վարչապետ, որ ասում էիք՝ դիլխոր դեմք մի ընդունեք, այսքանից հետո 40.000 դրամ աշխատավարձով մի հատ եկեք ու դիլխոր մի ընկեք... 
ՀԳ․ Մի տեսակ ուղղակի մտածմունքի մեջ...