Հաճախ Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի թելադրանքով ինչ-ինչ որոշումներ ընդունելու մեջ


12:03 , 5 սեպտեմբեր, 2017
Այնպես չէ, որ մյուս՝ նույնիսկ զարգացած կամ արևմտյան արժեհամակարգի ջատագով ու նվիրյալ երկրներում նման բան չկա: Վրաստանում օրերս փակել են մահմեդական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան բոլոր դպրոցներն ու նրա անվան հետ առնչվող կազմակերպությունները: 
Ակնհայտ և պարզից էլ պարզ է, որ դա Անկարայի ճնշման արդյունքն է, և Վրաստանի իշխանությունները լուռումունջ, այս էլ որերորդ անգամ, կատարում են Թուրքիայի պահանջները և հանձնարարականները:
Հետաքրքիր է վրացական իշխանությունների պատճառաբանությունները դպրոցները փակելու կապակցությամբ: Նրանք դա բացատրում են այդ դպրոցներում տեղ գտած լուրջ և աղաղակող թերություններով… Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են…
Ցավալին այն է, որ Վրաստանն այժմ արագ տեմպերով, կամա, թե ակամա, հաճախ նաև ստիպված թրքանում է…