Շառլ Ազնավուրը հյուրախաղերով կմեկնի Նիդերլանդներ


15:40 , 4 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիահայ հայազգի շանսոնիե Շառլ Ազնավուրը հյուրախաղերով կմեկնի Նիդերլանդներ. հայտնում է Nrc.nl հրատարակության գլխավոր խմբագիր Պիյա դե Յոնգը:

«Ես շուտով ելույթ կունենամ Նիդերլանդներում: Բոլորն ասում են, որ դա իմ վերջին համերգը կլինի, սակայն ես այդպես չեմ կարծում»,- շանսոնիեի խոսքերն է մեջբերել հրատարակությունը:

Ազնավուրի խոսքով՝ նա չի պատրաստվում դադարեցնել իր շրջագայությունները և բեմ դուրս կգա քանի դեռ թույլ է տալիս իր առողջությունը: