Երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերջապես վերականգնվեց


23:00 , 9 ապրիլ, 2013

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը իր մի խումբ համակիրների հետ ոստիկանապետի և այլ ոստիկանների ուղեկցությամբ բարձրանում է Բաղրամյան պողոտայով: Ոստիկանությունը բացեց Բաղրամյանը այն բանից հետո, երբ նախագահականում բոլոր միջոցառումներն ավարտվեցին, և երթևեկությունը փողոցում վերականգնվեց: Ոստիկանությունը և ցուցարարները պայմանավորվածություն ունեցան, որ ուշ ժամի պատճառով վանկարկումներ չեն անելու, պարզապես մայթով բարձրանալու են դեպի բարեկամություն, նախագահականի մոտ երգելու են օրհներգն, ապա իրենց քայլերն ուղղելու են դեպի Ազատության հրապարակ: