Անկախ ամեն ինչից օգնեք ձեր երեխաներին, որ որակյալ կրթություն ստանան


11:35 , 1 սեպտեմբեր, 2017

Գրեթե ամեն օր զանգեր ու նամակներ եմ ստանում ծնողներից, ովքեր ուզում են հաշմանդամություն ունեցող իրենց երեխայի համար մի բան անենք, մի գործ գտնենք, մի բանով օգնենք։ Ու երեխա ասելով նկատի են ունենում 20-ը և նույնիսկ 30-ն անց մարդուն։ Սեպտեմբերի մեկին ընդառաջ ուզում եմ կիսվել իմ պատմությունով, որը երկու տարի առաջ եմ գրել, և ծնողներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Շատ լավ գիտեմ, որ ոչ կրթություն ստանալը, ոչ էլ նույնիսկ դրանից հետո աշխատանք ունենալը հեշտ չէ մեր երկրում։ Գիտեմ նաև, որ իրավիճակը չի փոխվելու մոտակա մի քանի տասնամյակում, քանի դեռ չեն փոխվել մարդիկ ու մոտեցումները։ Եթե սպասենք փոփոխությունների, ուրեմն՝ պետք է դուրս չգանք մեր տանից, պետք է չապրենք մեր կյանքը։ Մենք ինքներս պետք է բերենք այդ փոփոխությունները։ Անկախ ամեն ինչից օգնեք ձեր երեխաներին, որ որակյալ կրթություն ստանան, որ հաղթահարեն բոլոր արհեստական խոչընդոտները, իմ կարծիքով դրան այլընտրանք չկա։ Ժամանակ մի՛ կորցրեք։
#Ներառականկրթություն
#Կրթությունբոլորիհամար

Կից նյութն՝ այստեղ