Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաները 25.000 դրամ օգնություն կստանան


12:40 , 22 օգոստոս, 2017
Panarmenian.net-ը գրում է.

Առաջին դասարան հաճախող նպաստառու ընտանիքների երեխաները 25.000 դրամի օգնություն կստանան: Միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: