Երբ դատարկախոսում են աստղերը․ Շուշան Երիցյան


14:45 , 21 օգոստոս, 2017

Քանի որ մեր աստղիկների մոտ հերթական սեզոնային սրացումն է սկսել ու իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս, այն էլ այնպիսի մի վեհ դիրքերից, որ քեզ թվում է, որ խոսողը Կոնֆուցիոսի ու Սոֆի Լորենի հիբրիդ է, որոշել եմ ես էլ մի յուրահատուկ խորագիր սկսել, որը կարելի է անվանել «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը»։ Խորագրիս առաջին զոհն էլ հերոսն էլ թող լինի հայտնի չգիտեմինչ դերասանուհի ու մոդել Շուշան Երիցյանը, ով օրերս հարցազրույց էր տվել այն մասին, թե բնավորության ինչպիսի գծեր չի սիրում տղամարդկանց մեջ։

Картинки по запросу Շուշան Երիցյան

Ըստ էության, հարցազրույցը տեղով իսկ զավեշտ է, բայց եկեք կետ առ կետ ծանոթանանք պլաստմասսայի ինդուստրիայի ձեռքբերումների այս մարմնավորման մտքի գոհարների հետ։

Շուշան Երիցյանն ու հարաբերականության տեսությանը

«Հումորի զգացում չունեցող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը հումորի զգացում չի ունենում։ Նման տղամարդու հետ շփվելն անհետաքրքիր է։ Ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել` այն մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն, ինտելեկտուալ առումով զարգացած չեն։»

Похожее изображение

Տո ախր Շուշիկ ջան, աչոնիկ ջան, սուտը մեռնի՞, թե դու կյանքումդ Ալբերտ Էյնշտեյնի մտքերի հետ ես հաղորդակցվել, որ մի հատ էլ ցիտում ես։ Ախր հարաբերականության տեսությունը ենթադրում է, որ դու E=MC2 էյնշտեյնյան բանաձևը կկարդաս «Ե-ն հավասար է ՄՍ պուճուր երկուս», իսկ դու դրել ես ինտելեկտուալ առումներից ես խոսում։

Շուշան Երիցյանն ու սահմանափակությունը

Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպ ունեցող տղամարդ։ Այս կետն ինչ–որ չափով լրացնում է նախորդը։ Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպով տղամարդու հետ շփումը դառնում է անհետաքրքիր։ Դու իր հետ չես կարող ծավալվել տարբեր թեմաների շուրջ։ Շփման մեջ շատ կարևոր է, երբ տղամարդը ինտելեկտով հարուստ է լինում։

Картинки по запросу Շուշան երիցյան

Ինձ առավել հուզեց նամանավանդ այն հատվածը, որտեղ Շուշիկը գանգատվուն է, որ անգրագետ ու սահմանափակ տղամարդկանց հետ չի կարողանում ծավալվել տարբեր թեմաների շուրջ։ Ո՞նց ասեմ․․․ ախր Շուշիկ ջան, ես ունեմ տագնապային զգացողություն, որ դու գրագետ ու անսահամանափակ տղամարդկանց հետ էլ առանձնապես չես կարող ծավալվել տարբեր թեմաների շուրջ․․․

Շուշան Երիցյանն ու ցուցամոլությունը

Ցուցամոլ տղամարդ։ Խելացի մարդիկ իրենց ավելի համեստ են պահում։ Հիմա շատ են հանդիպում այնպիսիք, որոնք իրենց չունեցածն էլ են փորձում են ունեցածի տեղ ցույց տալ։ Դա ինձ վանող ևս մեկ հատկանիշ է։

Երբ Շուշան Երիցյանը դժգոհում է ցուցամոլությունից, ես ակամայից հիշում եմ գեներալ Մանվելին ու նրա վերաբերմունքը՝ բռնության նկատմամբ։ Ինչպես շատ դիպուկ նկատել էր բեղվոր զորավարը, երբ ինքը բռնություն է տեսնում, մեջբերում եմ՝ «ուզում եմ սիլլել»։ Հիմա Շուշիկինն ա․ մարդ, ով ինչքան iPhone, մեքնեա, դուխի ու այլ թանկարժեք նվերներ է ստացել իր․․․ օրիորդապնդիչներից (ասում են՝ ջենթլմենի հայերեն տարբերական է), նույն պահին ինստագրամախառը ճպցնում ա սոցցանցերով մեկ, դրել պատմում ա, թե ինչ վատ բան  ա ցուցամոլությունը։ Մերկապարանոց հայատարարություններ անողի տպավորություն չթողնելու համար էլ պարզապես մի քանի լուսանկարներ տեղադրեմ Շուշանի ֆեյսբուքյան էջից․․․
Image may contain: indoor

No automatic alt text available.

Image may contain: phone

Շուշան Երիցյանն ու սոցիոպատիան

Ուրիշների կարծիքներին հետևող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը կախված է լինում իր շրջապատի ու հարազատների կարծիքից։ Դա փաստում է, որ նա չունի անհատականություն։ Անհատականության բացակայությունն է պատճառը, որ տղամարդը չի կարողանում գտնել  իր երջանկությունը։

Հասկանո՞ւմ ես, Շուշիկ ջան, մարդը՝ լինելով սոցիալական էակ, չի կարող ամբողջովին մեկուսացվել սոցիումից ու լինել ինքնաբավ։ Դա դասական սոցիոպատիա է, երբ մարդը առհամարհում է հասարակական կարծիքը ու հակադրվում է դրան։ Ես որոշակի կասկածներ ունեմ, թե ինչ իրավիճակներից ելնելով է Շուշիկը տենց բան ասել, բայց եկեք քննարկենք մի օրինակ (բոլոր համընկնումները քննարկվող պերսոնաժի հետ զուտ պատահականություն են ու զուգադիպություն)։ Դիցուք՝ մի տղամարդ հանդիպում է մի կնոջ հետ ու նրա շրջապատը նրան անընդհատ ասում է, որ այդ կինը դուրս ընկածի մեկն է։ Կա տարբերակ, որ շրջապատը ոչ ադեկվատ է ու զրպարտում է խեղճին, բայց Շուշիկ ջան, երբեմն կանայք իրոք դուրս ընկած էլ են լինում ու շրջապատի սուրբ պարտքն է իրենց մտերիմի աչքերը բացելը և անհատականության ոչ մի խնդիր չկա դրանում։

Շուշան Երիցյանն ու բարձր ճաշակը

Անճաշակ ու ռաբիս տղամարդ։ Չնայած այս առումով ինչ–որ դրական շարժ եմ տեսնում, բայց դեռևս կան այնպիսի տղամարդիկ, որոնք անճաշակ ու ռաբիս են հագնվում։

Похожее изображение

Չէ, սխալ բան չի ասվում, ողջ հարցը նրանում է, թե ով է ասողը։ Ռուսներն այս կապակցությամբ իրենց հին ասացվածքը կհիշեին բառաչող կովերի մասին, իսկ ես պարզապես կասեմ, որ երբեմն ծիծակ կոշիկը էդքան ռաբիզ չի, ինչքան բոտեքսն ու պլաստմասսը, էլ չասեմ՝ տեղի-անտեղի сиськи-попки ցույց տալու մոլուցքի մասին։

Հետգրության փոխարեն

Շուշիկ ջան, մենք բոլորս էլ գիտենք, որ դու քյարթու ու ռաբիզ աղջիկ ես, ով սակայն ջանք, եռանդ ու դրամական միջոցներ չի խնայել սեփական ծյունինգի վրա (առավելապես՝ մարմնական) և կարողացել է տնօրինել կյանքի ընձեռած հնարավորություններն անպես, որ այսօր հանրային պահանջարկ է վայելում։ Ի դեպ, դա դեռ կարելի է հարգել։ Բայց արի էդքանով էլ սահմանափակվի էլի, պետք չի հիմա էլ համոզել, որ ագնլիական արիստոկրատի քմահաճույքներով, Լամաների (կենդանիների չէ, տենց քրմեր կան, Շուշի՛կ ջան) ստոիկական փիլիսոփայությամբ հագեցած ու ահավոր բարձրաշխարհիկ դեմք ես։ Հարցազրույցներ էլ տուր, բայց եղի՛ր զուսպ, որ ամեն անգամ սենց չչախեն քեզ՝ մեծ-մեծ փրթելու համար։