«Առավոտ». Իսրայելի և Չինաստանի ակտիվացումը հեռանկարներ է բացում Հայաստանի համար


09:20 , 16 օգոստոս, 2017
«Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում և ընդգծում են միջազգային քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները: 

Իսրայելի և, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներն են: 

Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար»,-«Առավոտին» տված հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձությունների:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: