Ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, իսկ օգնություն խնդրելն էլ տարածված պրակտիկա է


12:57 , 15 օգոստոս, 2017
Ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, իսկ օգնություն խնդրելն էլ տարածված պրակտիկա է։ Հիշում եմ՝ տարիներ առաջ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ եղավ, և Հայաստանը փրկարար ջոկատ ուղարկեց, չենք մոռանում Սպիտակի երկրաշարժը, երբ հզոր Խորհրդային միությունը ստիպված եղավ օգնություն խնդրել աշխարհից։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պետք է շնորհակալություն ասենք, որ 42 տոննա ջրատարողության ինքնաթիռ է ուղարկել Հայաստան։ Հուսանք, որ Խոսրովի անտառի հրդեհն արագ կմարվի, ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր տեղում աշխատում են։