Կառավարությունը պատրաստվում է մայիսյան հերոսամարտի 100-ամյակին


16:53 , 11 օգոստոս, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախագծերը և հայեցակարգային մոտեցումները:

Նիստում ներկայացվել են նաև տոնական միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։       

Վարչապետ Կարեն Կարապետյանն ըստ ոլորտային պատասխանատուների տվել է միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով իրականացումը: