Մի՛ պղծեք մեր մայրերին


17:40 , 6 ապրիլ, 2013

Վաղը՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին և ամենայն հայությունը նշելու է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը: Պատանուց մինչև հասուն տղամարդու շուրթերից կարելի է լսել՝ «Մայրը սրբություն է» արտահայտությունը, բայց մի՞թե այս խոսքերը էական են, երբ գործով շատերը հակառակն են ցույց տալիս…
Մայրերը սուրբ են, մայրերն անփոխարինելի են, աստվածայի՜ն են… Բոլո՛ր մայրերը: Պղծություն է, երբ տրանսպորտում նստած երիտասարդը տեղից չի շարժվում և «բութ» հայացքով նայում է իր մոր տարիքին կանգնած կնոջը: 
Փողոցում քայլող հայուհու, ապագա մոր հետևից «անասնական» մեկնաբանություններ նետողը պղծող է:
Գիտակից, անգամ անգետ աղջկան պատվազրկողը ու հետո նրան «անառակ» պիտակավորողը պիղծ է:
Կանանց վրա ձեռք բարձրացնողը, հայհոյողը, անարգողը պիղծ է, պի՛ղծ…
Այսօրվա երիտասարդ աղջնակները, վաղը մեր Հայոց Մայրերն են լինելու… Մի՛ պղծեք մեր Մայրերին…