Երիտասարդ ու համարձակ գործարար. Էլոն Մասկի ֆենոմենը


21:20 , 10 օգոստոս, 2017
Newmag-ը գրում է.

ԱՆԵԼ ՃԻՇՏ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

Մասկը բազմիցս է նշել, որ սիրում է կարդալ հանճարեղ մարկանց կենսագրությունները, մասնավորապես Բեն Ֆրանկլինի, Ուինսթոն Չերչիլի ու Հենրի Ֆորդի: Սիրում է նաև Դեյլ Քարնեգիի գրքերը: Նա կարդում է նաև հսկայական քանակությամբ գրականություն բիզնեսի, դիզայնի ու ֆիզիկայի մասին: Էլոն Մասկի սիրելի վեպը Դուգլաս Ադամսի «Տիեզերքում ավտոստոպով ճանապարհորդող»-ն է: Հենց Դուգլաս Ադամսի գիրքն է, որ ուսանողության տարիներին հսկայական ազդեցություն է թողել ապագա գործարարի վրա: Իր հարցազրույցներից մեկում Մասկը գրքի մասին ասում է.

«Այն սովորեցրեց ինձ, որ ամենադժվարը ճիշտ հարցադրումներ անելն է: Եթե դա մեզ հաջողվի, մնացածը կստացվի շատ հեշտ: Ես հասկացա, որ մենք պետք է ընդլայնենք մեր գիտակցության սահմանները, որպեսզի կարողանանք ճիշտ հարցեր ուղղել ինքներս մեզ… Ուսանողության տարիներին ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչը ամենամեծ չափով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա: Եվ ես որոշեցի, որ դրանք կլինեն ինտերնետը, էներգիայի վերականգնվող ռեսուրսները և այլ մոլորակների բնակեցումը»:

Էլոն Մասկը փորձեց իր ներդրումն ունենալ այս ոլորտներից յուրաքանչյուրում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: