Ֆրանսիայի նախագահն առանց «առաջին տիկնոջ». սա 200 հազար ֆրանսիացիների պահանջն է


22:50 , 9 օգոստոս, 2017
Newmag-ը գրում է.
Այս կարծիքն ունի Ֆրանսիայի 200 հազար քաղաքացի, ովքեր ստորագրել են համապատասխան խնդրագիրը:Խնդրագրի հեղինակ Թիերի Փոլ Վալետի կարծիքով, նախագահի տիկնոջ համար հանրային միջոցներից առանձին բյուջե հատկացնելու կարիք չկա: Մինչդեռ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալով` իշխանությունները համապատասխան օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստում առաջին տիկնոջ դերին պաշտոնական կարգավիճակ տալու նպատակով:
Ֆրանսիայի օրենսդրությունը նախագահի տիկնոջը պաշտոնական կարգավիճակ չի տրամադրում, բայց որպես կանոն, նախագահի կինն իր գրասենյակն է ունենում Ելիսեյան պալատում, մեկ կամ երկու օգնական և թիկնապահներ, բացի այդ, ընդունված է, որ նա ուղեկցում է նախագահին պաշտոնական միջոցառումներին և զբաղվում բարեգործությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: