Մինչև Րաֆֆու հետ միասին չհասկանաք, որ քաղաքականությունը ԲԵՄ չի, այս երկրում ոչինչ դեպի լավը չի փոխվի


17:05 , 6 ապրիլ, 2013

Հարգելիներս, մինչև չհասկանաք Րաֆֆու հետ միասին, որ քաղաքականությունը ԲԵՄ չի, իսկ քաղաքական գործիչներն էլ՝ ԴԵՐԱՍԱՆ, այս երկրում ոչինչ դեպի լավը չի փոխվի: Թե ձեր կարծիքով միայն Րաֆֆու պա՞պն է այդքան հայրենասեր եղել, թե՞  ըստ Ձեզ միայն նրա վրա է դրված Հայաստանը ծովից ծով դարձնելու առաքելությունը, թե՞ ըստ Ձեզ ամբողջ Հայաստանի հայերս այդքան ազգնուրաց ազգ ենք, որ Րաֆֆու պապի նամակը Րաֆֆու հուզումնառատ ելույթների հետ եթե չլինեին, կործանվելու էինք: Ուշքի եկեք վերջապես, ընդդիմություն է, ուզում է բան փոխի, թող ռեալ գործ անի, այլ ոչ թե պապու նամակ, Րաֆֆին ձեր հայրն է, վերջում էլ ամենայուղոտ պատառը պահանջի: Թող վերահսկի իշխանությանը, պահանջի, հետամուտ լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծմանը` ո՞ւմ են պետք պապու նամակներն ու կիսալացակումած ճառերը... ՈՒՇՔԻ ԵԿԵՔ վերջապես, ո՞վ ասաց, որ ես, դու, մյուսն ավելի քիչ հայրենասեր ենք, քան Րաֆֆին ու իր պապը...