«Առավոտ». Վերջին շրջանում Հայաստանում առանձնակի դաժան դեպքերը հաճախակիացել են. 2017-ի հանցագործությունների թիվն՝ ըստ ԱՎԾ-ի


09:15 , 5 օգոստոս, 2017
«Օր չկա, որ Հայաստանում մի հանցագոր­ծություն չլինի, և մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հատկապես առանձնակի դաժան դեպքերն են հաճախակիացել՝ Շամիրամ գյուղում սգո սրահում հրազենից արձակված կրակոցներից մի քա­նի մարդ մահացավ, Արմավիրում կինը, ըստ իրավապահ մարմինների, կացնով սպանել է ամուսնուն, Սևանում նույն օրը 2 սպանություն է տեղի ունեցել, նախօրեին Երևանում 34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, ըստ որոշ տեղեկությունների՝ այս կնոջ ամուսինը նրան պարբերաբար դաժան բռնության է ենթարկել:
 
Այս ընթացքում կարծիքներ հնչեցին, թե հանրության շրջանում վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, ուստի մարդիկ դիմում են ինքնադատաստանի:
 
Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է, թե՞ հակառակը՝ փորձեցինք պարզել Ազգային վիճակագրական ծառայու­թյան հրապարակումներով: ԱՎԾ-ն հրապա­րակել է ցուցանիշներ՝ ըստ ՀՀ կառավարու­թյանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի 2017 թվականի հունվար-հունիսի տվյալնե­րի: Ըստ այդմ, գրանցված հանցագործու­թյունների թիվն այս տարվա հունվար-հունի­սին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
 
2017-ի առաջին կիսամյակում՝ գրանցվել է 9723 հանցագործություն, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 9616 հանցագոր­ծություն: Գրանցված հանցագործություններում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: 2017-ի հունվար-հունիսին ոչ մեծ ծանրու­թյան 5219 հանցագործություն է գրանցվել, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 4691: Միջին ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում եղել է 3203, իսկ նախորդ տարի նույն ժամանա­կահատվածում՝ 3196: Այս տարի նախորդի համեմատ ծանր հանցագործությունների թի­վը նվազել է՝ 2017-ի հունվար-հունիսին՝ 1210, իսկ 2016-ի նույն ժամանակահատ­վածում՝ 1613: Առանձնապես ծանր հանցագործություններն էլ այս տարվա առաջին կի­սամյակում նվազել են նախորդի համեմատ: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-հունիսին գրանցվել է առանձնապես ծանր 91 հանցա­գործություն, իսկ 2016-ի առաջին կիսամյա­կում՝ 116»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: