Կաթիլային ոռոգման ծրագրով հողօգտագործողները 2% տոկոսադրույքով վարկեր կստանան


17:22 , 2 օգոստոս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Հողը կաթիլային մեթոդով ոռոգելու համակարգ ներդնողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

Այս մասին հայտարարվել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանի Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում։

Նախարարի խոսքով, համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, մոտ 40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել մոտ 40% բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։