Հարավային Օսիան խնդրում է միջազգային հետախուզում հայտարարել Սահակաշվիլիի և ևս 76 վրացի զինվորականների հանդեպ


22:30 , 21 հուլիս, 2017
Newmag-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և 76 վրացի զինվորականներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց Հարավային Օսիան մեղադրում է զինվորական հանցագործությունների համար 2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ «հնգօրյա պատերազմի» ժամանակ: Հարավային Օսիայի դատախազությունն այդ ցուցակը փոխանցել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանն Ինտերպոլի միջոցով դրանում ներառված անձանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով:

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը վերջերս Աբխազիա կատարած իր այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ Հարավային Օսիայում 2008թ-ի օգոստոսի դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել և փաստաթղթեր են նախապատրաստվել Հաագայի միջազգային դատարանում քննելու համար, սակայն գործն «առաջ չի շարժվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։