Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ


19:40 , 21 հուլիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի դքսուհին, հանդիպել են «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի գերմանացի դերասան Թոմ Վլաշիհայի (Յակեն Հգար) հետ: Թագավորական ընտանիքը փորձել է իմանալ, թե ինչ է լինելու նոր եթերաշրջանում: Այդ մասին ասել է դերասանը:

«Նրանք ասացին, որ շատ են սիրում «Գահերի խաղը» սերիալը և դիտել են բոլոր սերիաները: Նրանք ուզում էին սփոյլերներ իմանալ, բայց ես ասացի, որ չեմ կարող բացահայտել դրանք»,-ասել է Վլաշիհան, գրում է Lenta.ru-ն The Mirror-ի վրա հղումով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։