Ադրբեջանական կողմը չունի որևէ զենք որով կարող է հարվածել Երևանին


23:00 , 15 հուլիս, 2017

Ադրբեջանում ինֆորմացիոն պատերազմի կուրատորները հասկացել են, որ Հայաստանում կան «ռազմական, փորձագետներ», Ֆեյսբուքյան հերոսներ ու լրատվականներ ովքեր պատրաստ են իրենց ամեն բառ տարածել ու քննարկել, միայն թե լայք ու քաղաքական դիվիդենտ հավաքեն։

Ես ռազմական փորձագետ չեմ, բոյց ընդամենը պետք է ասել, որ ադրբեջանական կողմը չունի որևէ զենք որով կարող է հարվածել Երևանին բուն Ադրբեջանի տարածքից, միակ տարբերակը Նախիջևանից է, իսկ յուրաքանչյուր խելացի փորձագետ կփաստի, որ մենք Նախիջևանում տիրապետող դիրքում ենք ու յուրաքանչյուր «Տոչկա Ու» մեր վերահսկողության տակ է։

Շնորհակալություն ուշադրության համար Զաքի Հասանովը ձեզ օգնական...