Այս գրառումը նրանց համար է, ովքեր չեն հասկանում, որ.
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնը և Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտան չի կարող սկսվել ոգելից խմիչքի օտարալեզու և, ոչ ավել, ոչ պակաս, տասը գովազդային վահանակներով:
Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին ինչպես ենք բացատրելու, որ Մատենադարանը, այլ ոչ թե ռուսական օղին է առնչվում մեր ազգային ինքնության ու անցյալի ժառանգության հետ: