Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչն իր էջում մի շատ հետաքրքիր գրառում է թողել


19:18 , 9 հուլիս, 2017

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում այսօր մի շատ հետաքրքիր գրառում է թողել՝ կապված Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված երեկվա հաղորդագրության և տեսանյութի հետ:
Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կողմից հայկական բանակի կորուստների վերաբերյալ երեկվա տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում և կոչ է արել հասարակությանը մոլորեցնելու նպատակով կեղծ և շինծու տեսանյութեր չտարածել: