Խնդիրն այն է, որ ադրբեջանական հրետանին գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով տեղակայված է բնակավայրերի հարևանությամբ


17:13 , 7 հուլիս, 2017
Ադրբեջանն արկակոծում ա մեր դիրքերը: Ընդ որում` նաև էն գյուղից, որտեղ մի քանի օր առաջ զոհվեցին երկու խաղաղ բնակիչ էն պարզ պատճառով, որ ազերական կրակակետը տանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա էր: Հիմա մենք ունենք երեք վիրավոր ու մի վայրկյան չեմ կասկածում, որ մեր Զինված ուժերի պատասխանն ահավոր ծանր ա լինելու: Բայց ամբողջ խնդիրն էն ա, որ ադրբեջանական հրետանին գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով տեղակայված ա բնակավայրերի հարևանությամբ ու անմիջապես բնակավայրերում: Ու հենց էս ա, որ ժնևյան կոնվենցիայի խախտումը: Ու նաև էս ա, որ ընդհանրացում ա Ադրբեջանին ու ԻԼԻՊ-ին: Ու հիմա էս պարզ ճշմարտությունը միջազգային հանրությանը պետք ա հստակ բացատրել ու նաև տեղեկացնել, որ այսուհետ հայկական կողմը կամ լռեցնելու ա ադրբեջանական կրակակետերը` հաշվի չնստելով խաղաղ բնակչության կորուստների հետ, կամ էլ հակաահաբեկչական գործողություն ա իրականացնելու` պատանդ առնված ադրբեջանական բնակչությանը ահաբեկչական ռեժիմի գերությունից ազատագրելու նպատակով: