Ադրբեջանի օրագրի մեջ անբավարար գնահատականները կամաց-կամաց շատանում են


16:09 , 5 հուլիս, 2017
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան ժամանող իրենց մի շարք քաղաքացիներ՝ հատկապես հայկական անուն- ազգանուն-հայրանուններով, ենթարկվում են խտրականության ադրբեջանցի պաշտոնատար անձանց կողմից։ Մոսկվան Բաքվից պահանջել է «վրդովեցուցիչ խտրական պրակտիկայի դադարեցում»։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ստացված բացատրություններն անբավարար են։ Ադրբեջանի օրագրի մեջ անբավարար գնահատականները կամաց-կամաց շատանում են։