Հյութ, որն օգնում է արագ բարձրացնել դիմադրողականությունը


10:31 , 5 հուլիս, 2017
Վիտամինների պակասի պատճառով հաճախ թուլություն ենք զգում, նվազում է դիմադրողականությունն ու հեմոգլոբինի տոկոսն արյան մեջ: Այս մասին հեշտ պատրաստվող հյութի բաղադրատոմս ենք ներկայացնում, որը կօգնի արագ վերականգնել ուժն ու դիմադրողականությունը:
Վիտամիններով հագեցած ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.
1 գլուխ ճակնդեղ (120 գրամ),
125 մլ կոկոսի սառեցված կաթ,
1 հասած բանան,
2 հիլի հատիկ,
7 սառցե խորանարդիկ,
1 թեյի գդալ վանիլի հյութ,
2 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ:
Պատրաստման համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված ստացվի: Այս հյութն անհրաժեշտ է ըմպել ամեն օր մինչև ուժի վերականգնումը զգալը: