Սոնան և Մերին ոչ թե ռեստորանի աշխատող են, այլ հատուկ հյուրեր


14:36 , 2 ապրիլ, 2013

Երեկ մի գրառման հանդիպեցի, որտեղ նշվում էր, որ Մերին արդեն սկսել է երգել ռեստորանում:

Ոզում եմ հիշեցնել, որ ռեստորաններում երգել և երգում են նույնիսկ ամենահեղինակավոր աստղերը, սակայն ոչ որպես ռեստորանի աշխատակից, այլ հրավիրված են եղել որպես հատուկ հյուրեր: Նշեմ մի քանի անուններ, որից հետո հուսով եմ՝ հանգիստ կթողնեն Մերիին: Այսպես, ռեստորաններում երգել են Սելին Դիոնը, Խոսե Կարերասը, Անդրեա Բոչելին, Մադոննան և նույնիսկ ինքը`Մեծն Պավարոտտին: Ես բնավ զուգահեռներ չեմ անցկացնում նրանց և Մերիի միջև, սակայն պետք է ամեն ինչին ռեալ նայել:

Թողեք, որ այս աղջիկը վայելի իր հաղթանակը, պետք չի կոտրել նրա սիրտը:

Հ.Գ. Ես բնավ Մերիի երկրպագուն չեմ, սակայն չգնահատել նրա տաղանդը չեմ կարող: Իսկ Արտոյի պես մեծ երաժշտի խոսքերը պետք չի խեղաթյուրել, նա ընդամենը բարի խորհուրդներ է տալիս: