ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել


20:10 , 20 հունիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին եւ կայացրել մի քանի որոշում:

Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում եւ 8-ը՝ այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում էV Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։

Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասել է 120-ի, վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է:

«Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան ակումբն ենք Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։