Թե ինչու Սերժն ու Րաֆֆին չհանդիպեցին Էջմիածնում


13:24 , 31 մարտ, 2013

Կարծես թե օրվա գրխավոր ինտրիգը հանգուցալուծվեց: Եկ հանդիպենք նախագահականում, Ազատության հրապարակում, իսկ գուցե Էջմիածնո՞ւմ:
Վերջին տարբերակն իհարկե ոչ ոքի մտքով չէր անցնում  մինչ օրս, բայց կարծես թե Սերժի և Րաֆֆու հանդիպման ամենահավանական վայրը վերջին ժամերին հենց Էջմիածինն էր թվում: Րաֆֆին էլ Սերժն էլ մասնակցում էին Սուրբ Հարության պատարագին ու նրանց հաշված մետրեր էին միմյանցից բաժանում: Այնուամենայնիվ մինչ բոլորը սպասում էին, որ պատարագի ավարտվելուն պես նրանք կհանդիպեն, Րաֆֆին անակնկալ կերպով հեռացավ Մայր Աթոռից: