Երևանը կունենա Արգենտինայի հրապարակ


15:05 , 16 հունիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Երևանի 3-րդ գումարման ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագնին քննարկել և միաձայն հաստատել է մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը "Արգենտինայի Հանրապետության հրապարակ" անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: