Երևան-Բաթում գնացքը կվերսկսի աշխատանքը հունիսի 15-ից


20:48 , 14 հունիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 50 րոպե, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։