Հրաձգություն Անկարայում. մարդիկ են վիրավորվել


13:08 , 14 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է իրականացվել. հաղորդում է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալով՝ ավտոբուսի կանգառի մոտակայքում կրակ է արձակվել մի խումբ մարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ. նրանք հոսպիտալացվել են:

Ոստիկանությունը փնտրում է հարձակման հեղինակին: