Slaq.am-ը գրում է.
Ժամանակն է փոխել ստատուս քվոն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նա նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ բանակցություններ են ընթացել այդ փաստաթղթի շուրջ:
«Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացի ուղիները; Մենք ուզում ենք, որ բանակցությունները առարկային լինեն: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Ժամանակն է փոխել ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես ասում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,-նշել է նախարարը: