ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, կարծես թե, որոշակի խուճապային կամ անհանգստացնող տրամադրություններ են ստեղծել նաև Հայաստանում։
Սակայն, ըստ իս, ամենևին էլ կարիք չկա խուճապի մատնվելու և մտածելու, որ իսլամիստական ահաբեկչության վտանգը «չոքել» է մեր դռանը, քանի որ հեծանիվ չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ այդ վտանգը արդեն մի քանի տարի է, ինչ առկա է։
Երևանից Ռակկա՝ ԻՊ կենտրոնատեղի, ուղիղ գծով 1400 կմ-ից մի փոքր է ավել, իսկ Երևանից Թեհրան մոտավորապես 1200 կմ է։
Այսինքն՝ առնվազն 4 տարի ահաբեկչության վտանգը եղել է մեր քթի տակ, ինչն, իհարկե, մեզ չի խանգարել ապրել բավականին հանգիստ ու անվրդով կյանքով և այսօրվանից հետո էլ պետք է շարունակել ապրել նույն կերպ՝ իհարկե, չթուլացնելով զգոնություններս։