Տարածքների վճարման այլընտրանքային սխեմա


17:57 , 5 հունիս, 2017

Image result for տարածքների վճարՊետությունը փորձում է առավելագույնս աջակցել տնտեսվարողներին իրենց գործունեությունը իրականացնելու համար: Բիզնեսի դաշտում առկա խնդիրներից մեկն այն է, որ արտադրական օբյեկտների կառուցման համար հողատարածք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց համար այդ տարածքի կադաստրային արժեքի անհապաղ վճարման պահանջն էական բեռ է հանդիսանում:

Այս խնդիրը պայմանավորված է հողային օրենսդրությամբ, որտեղ չի նախատեսում այդտեսակ վճարների հետաձգման հնարավորություն: Խնդրի կարգավորման նպատակով գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությանը երկու ամսվա ընթացքում ներկայացնել հողային օրենսդրության այդ դրույթների փոփոխման վերաբերյալ առաջարկություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի վճարումները կատարել նաև տարկետման սկզբունքով: