Շառլ Ազնավուր. «Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք մեր հայրենիքի զարգացմանը»


12:02 , 2 հունիս, 2017

Տնից դուրս է գալիս` կարմիր ոճային բաճկոնն ուղղելով: Արտիստն առանց ծաղիկների արտիստ չէ: Ազնավուրի փոքրիկ հարևանուհին հենց այդպես էլ դիմավորում է նրան:

- Ձեր հարևանուհին եմ, շատ եմ սիրում Ձեր երգերը,- ասում է 7-ամյա Էմիլիան:

Թանգարանը կգործի, Հայաստանը կզարգանա, հանգիստ է: Հանգիստ է նաև, որ իր արմատներն այստեղ ամուր են գցված: Որդին ոչ միայն գործով, այլ նաև հոգով է կապվել հայրենիքի հետ: Նիկոլան կնքվել է Տաթևում: