Մտահոգիչ է, որ Հայաստանում չեն կարողանում բուժել «ուսի հատվածում թեթև վնասվածքը»


17:09 , 28 մարտ, 2013

Եկեք մի կողմ դնենք Պարույր Հայրիկյանի բուժման գումարը: Այստեղ մեկ ուրիշ մտահոգիչ թեմա կա, այն, որ դեռ մեզ մոտ չեն կարողանում բուժել մեր լեզվով ասած «ուսի հատվածում թեթև վնասվածքը»: Էլ ի՞նչ էր եթերում թմբկահարվում, որ Հայրիկյանը մեկ շաբաթից կապաքինվի, կմոռանա, որ կրակել են իր վրա... Պետք է լուրջ վերանայել, թե ինչ եղավ, որ հիմա Հայրիկյանին պետք է արտասահմանում վիրահատեն: Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի անդամ տիկին Ղազարյանի փոխանցմամբ՝ պարոն Հայրիկյանի բուժումը Հայաստանում ոչ միայն դրական արդյունք չի տվել, այլեւ` դեռ մի բան էլ հետ է գնացել. «Երբ նրանց ուղարկել ենք մեր հետազոտության արդյունքները` նկարները, արտերկրի բժիշկները զարմացել էին, թե տեխնիկապես որքան հետ ենք: Այդ պատճառով էլ այդքան ժամանակ նա այստեղ ցավերից տառապում էր: Չէր ուզում գնալ, ուզում էր մնալ՝ մեր երկրում բուժվել, բայց վիճակը դեպի լավը չէր գնում»: 

Կից նյութը` այստեղ