Barometer.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Նունե Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն"։