Ռուբեն Վարդանյան. Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են ՀՀ ապագան


21:08 , 24 մայիս, 2017
Civilnet.am-ը գրում է.
 Անցման, փոփոխության և մեկ համակարգից մյուսը անցնելու համար անհրաժեշտ է ցատկել վերև, հակառակ դեպքում դու չես փոխվի․ Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին անցումային հաջորդ փուլին մոտենալու մասին ասաց մարդասեր, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով ՏաԹևեր նախագծի, Դիլիջանի միջազգային դպրոցի և հաջողված այլ նախագծերի մասին, որոնց սկզբնական շրջանում շատերը, նրա խոսքով, չէին հավատում, և իրեն փորձում էին հետ պահել այդ «խենթ գաղափարներից»։ 

«Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրներից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ ութ երեխա Թուրքիայից»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։ 

«Մեր այսօրվա տեսլականն է՝ հայ ազգը, որն ապրում է Հայաստանում առողջ, լավ կրթված, ստեղծագործում է, զբաղվում գիտությամբ և նորարարությամբ շատ արդի և պրոֆեսիոնալ էկոհամակարգում, որը ներառում է ենթակառուցվածքներ, օրենսդրություն և շրջակա միջավայր՝ Հայաստանը դարձնելով ազգամիջյան կապերի և շփումների հանգույց՝ պահպանելով ազգային ինքնությունը»,- նշեց Վարդանյանը։ 

Դիլիջանի դպրոցում, ասում է Ռուբեն Վարդանյանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնությունը՝ սովորելով ապրել նույն սենյակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ