Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը


09:31 , 28 մարտ, 2013

Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին: Եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման: 
Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ հայոց եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում և յուղով են օծում 12 մանուկների ոտքերը: