Տարիներ շարունակ խայտառակ վիճակում են նույնիսկ միջպետական մայրուղիները
23:39 , 22 մայիս, 2017
Քանի դեռ հանրապետական նշանակության ճանապարհներն այս վիճակում են, Երևանից դուրս տուրիզմ զարգացնելն իրատեսական չեմ համարում։ Տարիներ շարունակ խայտառակ վիճակում են նույնիսկ միջպետական մայրուղիները, եթե Սյունիքի հատվածն այն աստիճանի է քանդված, որ խելքը գլուխը բերելը բավական թանկ է, ապա գոնե կարելի է մի քիչ «դզել» Մ1 ը։ Մաստարայի կամ Մարալիկ-Գյումրի հատվածի ասֆալտային «ալիքները» մեքենա ջարդելու տեղ է, չգիտես՝ դանդաղ գնաս, թե արագ, երկու դեպքում էլ մեքենայի ընթացքային մասը ջարդվում է։ Գոնե տրանսպորտի նախարարությունը «խադավիկների» մոտ տանելու զեղչի քարտեր տա։