Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի թեկնածուները (VIDEO)


22:45 , 27 մարտ, 2013

Մարզիչներ Յուրգեն Կլոպը («Բորուսիա Դորտմունդ»), Կարլո Անչելոտին (ՊՍԺ), Անդրե Վիլաշ-Բոաշը («Տոտենհեմ») եւ Անտոնիո Կոնտեն («Յուվենտուս») կլինեն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի թեկնածուները։ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս մարզիչների թեկնածությունները կդնի տնօրենների խորհրդի քննարկմանը, հաղորդում է իսպանական Punto Pelota-ն։ Ֆավորիտը Վիլաշ-Բոաշն է։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թեեւ պայմանագիր ունի մինչեւ 2016 թվականը, սակայն  արդեն այս ամառ կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։