Հայտնի են «Հայկական լրտեսների» գործով առևանգված և սպանված 4-րդ ադրբեջանցի զինծառայողի մասին տվյալները


06:22 , 22 մայիս, 2017

Հայտնի են «Հայկական լրտեսների» գործով Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և սպանված 4-րդ ադրբեջանցի զինծառայողի մասին տվյալները: 
Վերջինս Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Թամքին Նիզամիօղլուն է (Təmkin Nizamioğlu, ծնված 1993թ, բնակվում էր Օրդուբադի շրջանի Դարքյանդ գյուղում)։
Զինծառայողի հարազատներին հայտնել են, որ նա մահացել է սրտի կանգից, իսկ դիակը փակ դագաղով են բերել գյուղ ու հուղարկավորել։
Մյուս 3 զինծառայողների տվյալներն են՝
- Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարով (Qafarov Saleh Şərif oğlu, փոխգնդապետ)
- Թարթառի շրջանի բնակիչ Էլչին Գուլիև (Elçin Quliyev, կոչումը դեռ հայտնի չէ)
- Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ Մեհման Հուսեյնով (Mehman Hüseynov, կոչումը դեռ հայտնի չէ)