-Հարգելի Մհեր, այսօր առավոտվանից համացանցում տարածվել է, որ Դուք նշանադրվել եք։ Ձեր պաշտոնական էջում հրապարակելով տեղեկատվությունը, Դուք անուղղակի հաստատում եք այն։ Ինչպես ասում են մեր տատիկները՝ իսկ հարսանիքից լուր չունե՞ս ։) Որոշե՞լ եք օրը, թե՞ անակնկալ է։
-Այո, դա ճիշտ է, դեռ հարսանիքի օրը չենք որոշել, բայց շուտով։
-Իսկ կասեք՝ որտե՞ղ է եղել նշանադրությունը
-Նշանադրությունը տեղի է ունեցել ապագա կնոջս հայրական տանը՝ նեղ և ընտանեկան միջավայրում։
-Ասում են, որ Ձեր ապագա կինը Ձեր ոլորտից չէ։ Մի փոքր կմանրամասնեք, թե ի՞նչ մասնագիտություն ունի նա ու կգա՞ մի օր երբ մենք կտեսնենք նրա լուսանկարը։
-Այո․ նա շոուբիզնեսից չէ․ մասնագիտությամբ մանկավարժ է։ Նա հանրային դեմք չէ և ցանկություն չունի դառնալ։