Ադրբեջանի զինված ուժերի անսթափ սպաների մասնակցությամբ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել (Video)


07:58 , 19 մայիս, 2017

Ադրբեջանական ընդդիմադիր meydan.tv կայքէջը տեղեկություն է տարածել՝ Ադրբեջանի զինված ուժերի սպաների մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մասին:
Կայքը նշում է, որ ապրիլի 18-ին Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկի վաշտի հրամանատար, լեյտենանտ Ատամօղլու Փարվիզ օղլու Ջաֆարսոյը (Cəfərsoy Atamoğlu Pərviz oğlu), անսթափ վիճակով վարելով իր ավտոմեքենան, 150 կմ ժամ արագությամբ վրաերթի է ենթարկել 2 հոգու, որի հետևանքով մեկ կին տեղում մահացել է, իսկ մյուսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես միշտ, Ադրբեջանի հանրությունից թաքցվել է զինծառայողների կողմից կատարված հերթական հանցագործության փաստը։

Տեսանյութում ցուցադրվում է Ադրբեջանի զինված ուժերի սպաների իրական պատկերը..․