Շնորհակալ ենք Բերեզովսկուց հայկական ֆուտբոլին մատուցած իր ծառայության համար, բայց մեզ նոր դարպասապահ է պետք


22:36 , 26 մարտ, 2013

Հաջորդ խաղին Հայաստանի հավաքականի դարպասը պետք է պաշտպանի նոր դարպասապահ: Շնորհակալ ենք Բերեզովսկուց հայկական ֆուտբոլին մատուցած իր ծառայության համար, բայց այժմ լավ առիթ է եւ առաջիկա 6 պաշտոնական խաղերը օգտագործելով՝ պետք է մի նոր երիտասարդ դարպասապահ պատրաստենք մեր հավաքականի համար: Անկեղծ ասած, չեմ հասկանա մեր հավաքականի մարզչին եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, եթե հաջորդ խաղին նույնպես հավաքականի դարպասը պաշտպանի 39-ամյա Բերեզովսկին: