- Սիրելիդ իմ Սե՛րժ, Գիրս մի՛ մերժի, Ե՛կ հրապարակ, Խոսքս մի՛ դրժի։
- Սիրելի Րաֆֆի՛, Վեր կաց դո՛ւ արի, Ինձ էլ մի՛ քրֆի Տեղի, անտեղի...
Կե՛ր դու պանիր հաց, Մտի՛ր, լողացի՛ր։ Բաղրամյան քսանվեց Նորե՛ն համեցիր։
- Սիրելիդ իմ Սերժ, Բաղրամյանը՝ յախք։ Եթե գամ՝ ընդմիշտ Կլինեմ ես ԱԽՔ։
Արի՛, դու՛ արի, Կանենք վրանում Ութ նախարարի Ընդունում - հանձնում։
- Սիրելի Րաֆֆի, Վախ, հորս արև Ութը նախարա՞ր... Առռը քեզ «բարև»։
Ութը նախարա՜ր՝ Էսօրվա կուրսո՜վ... Չէ ախպեր, փախար. Գոհացի՛ր չորսով։
|
Մի թուղթ ու գրիչ Վերցրու ու արի. Կանեմ մաղարիչ՝ Մի նախարարի։
***
Քառասուն տուն հետո
****
- Սիրելիդ իմ Սերժ, Առաջարկս հե՞չ Արի՛ մարդամեջ Ասում եմ ու վե՛րջ։
- Չէ, ե՛ս եմ ասել։ Թո՛ւ, կարմիր ասեղ Ձեռս երկաթ էր, Ես շուտ եմ ասել...
- Չէ, պիտի դու գաս Սիրելիդ իմ Սերժ...
- Սիրելի Րաֆֆի...
- Սիրելիդ իմ Սերժ...
- Սիրելի Րաֆֆի...
- Սիրելիդ իմ Սերժ...
***
26.03.2017
|