Արցախում մեծ շուքով նշում են մայիսյան Եռատոնը (Photo)


15:58 , 9 մայիս, 2017

Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից` Ստեփանակերտի փողոցներով ՊԲ զինվորականների հանդիսավոր քայլերթով:

Առավոտյան սկսվել է նաև մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Աշոտ Ղուլյանը և Գալուստ Սահակյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու երկրների ղեկավարություննեի ներկայացուցիչներն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Նշենք, որ Եռատոնին նվիրված` այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Image may contain: 1 person, standing, crowd, tree, sky and outdoor

Image may contain: 12 people, crowd and outdoor

Image may contain: 5 people, people standing and outdoor

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: 7 people, people standing, flower and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: cloud, sky, aeroplane and outdoor