«Երբևիցե պաշտպանության բանակն այդքան հզոր չի եղել, ինչքան այսօր»․ Լ․ Մնացականյան


02:45 , 6 մայիս, 2017

Առաջնագիծն ամբողջովին համալրված է տեխնիկական միջոցներով, որոնց շնորհիվ հնարավոր է դիտարկում անցկացնել թշնամու խորքում ՝ թե՛ գիշերը, թե՛ ցերեկը:

Այս օրերին փորձարկում ենք սարքեր, որոնք առաջիկայում կներդրվեն պաշտպանության համակարգում, ինչն ավելի կբարձրացնի մարտունակությունը և անվտանգության երաշխիքը:

Սարքերը հնարավորինս ապահովում են զինվորի անվտանգությունը, միջադեպերի մեծ մասը զինվորի անփութության հետևանք են:

Մենք թույլ չենք տալու թշնամուն խոսել մեզ հետ ուժի լեզվով:

Սպառազինության որակից ու քանակից առավել կարևոր է զինվորի տեսակը, որը ունի հայոց բանակը, և չունի թշնամին:

Մեր զինվորը գիտի՝ ինչի համար է կռվում, հայրենիքի համար պատրաստ է անձնազոհության, իսկ ժողովուրդը բանակի կողքին է. հենց այս պատճառով էլ ունեցել ենք հաղթանակներ ու կունենանք նոր հաղթանակներ։ 
Հենց այս պատճառով Արցախն անպարտելի է...

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լ. Մնացականյան