Այսօր ՄԱԿ-ի ձերբակալված և անհետ կորած աշխատակիցների հետ համերաշխության միջազգային օրն է


14:15 , 25 մարտ, 2013

Այսօրը ՄԱԿ-ի ձերբակալված և անհետ կորած աշխատակիցների հետ համերաշխության միջազգային օրն է: Օրվա ընտրությունը պատահական չէ. հենց այս օրը` մարտի 25-ին, առևանգեցին Ալեք Քոլետիին, ով լրագրող է եղել, այնուհետև աշխատել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալությունում: 1985թ. Ալեք Քոլետին առևանգվել է զինված մարդկանց խմբի կողմից: Միայն 2009 թվականին է նրա մարմինը հայտնաբերվել:
6 տարի առաջ այս օրն էլ կյանքից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը, մարդ, ում բոլորը հիշում են բարի ժպիտով: