Դամասկոսի ռմբակոծությունների մասով...


13:01 , 27 ապրիլ, 2017

Հավանաբար սցենարը կամ նախնական պայմանավորվածությունները էսպիսին են եղել: Ռուսները զենք են վաճառում Սիրիային: Միաժամանակ Իսրայելի հետ պայմանավորվածություն ունեն, որ եթե Դամասկոսը զենքը/կամ նրա մի մասը փոխանցի Հեզբոլահին, ապա Իսրայելը կարձագանքի, իսկ ռուսները չեզոքություն կպահեն:

Սիրիան արդեն որերորդ անգամ զենքի մի մասը փոխանցում է Հեզբոլահին: Իսրայելը դա ֆիքսում է ու ռմբահարում ինչպես բազաները, այնպես էլ (նախկինում) զենքի փոխանցման ուղիները: Ռուսները չեզոքություն են պահում ու դա է հավանաբար պատճառը, որ ՀՕՊ-ը չի աշխատում Իսրայելի օդուժի նկատմամբ, չնայած այլ պատճառներ ևս կան: Ռուսները չեն խառնվում Սիրիան-Հեզբոլահ-Իսրայել խնդրին, քանի որ դա այլ պատմություն է:
Կարծում եմ՝ նման պայմանավորվածությունների մասին ռուսները ամենասկզբից տեղյակ են պահել նաև Ասադին՝ դա դնելով նրա պատասխանատվության տակ:

Image result for бомбардировки в дамаске