Twitter-ի օգտատերերը կկարողանան տպել հաղորդագրությունները զուգարանի թղթի վրա


19:06 , 30 մարտ, 2012


Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել մի նոր հետաքրքիր հնարավորությունից: Այսուհետ նրանք կարող են տպել իրենց միկրոբլոգի թվիթները զուգարանի թղթի վրա: Ծառայության անունն է Shitter, այն մշակել և ներկայացրել է ամերիկյան Collector's Edition ընկերությունը:
Պատվիրելուց որոշ ժամանակ անց օգտագործողները կստանան չորս գլանափաթեթ («ռուլոն»)՝ պատվիրած հաղորդագրություններով: Ծառայությունը հասանելի է բոլորին և արժե 35 դոլար, իսկ առաքման համար պետք է վճարել առանձին: Վճարումը հնարավոր է կատարել PayPal վիրտուալ վճարային համակարգի միջոցով:

Shitter-ի ստեղծողները հույս ունեն, որ Twitter-ի օգտատերերը հումորով կվերաբերվեն նոր ծառայությանը: